Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ձեզ համար կուռքեր մի՛ սարքեք

Ձեզ համար կուռքեր մի՛ սարքեք
06.01.2025 | 05:31

Առաջին Նախագահին ատող, ուղն ու ծուծով հակալևոնական, երբեք նրա ոչ մի հարցազրույց չլսած, նրա ոչ մի հոդված չկարդացած, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման նրա ծրագրից իսպառ անտեղյակ հարգելի տիկնայք ու

պարոնայք, բավական է Առաջին Նախագահին ձեզ համար

կուռք դարձնեք:

Հորիզոնական պրոպագանդայի

ազդեցության տակ գտնվելով, բավական է վստահաբար պնդեք , թե առանց նրա կամքի

Հյաստանում ու տարածաշրջանում տերև անգամ չի կարող

Շարժվել, էլ ուր մնաց, թե քաղաքական կյանքում բան փոխվի:

Կուռք մի շինեք, այլապես կհասնեք նրան, որ մանավանդ հակալևոնական երիտասարդ սերունդը կկարծի, թե իրենք սաղմնավորվել ու ծնվել են նրա կամքով և ցանկությամբ:

Նա պարզապես պետական ու քաղաքական գործիչ է, որի համար, ինչպես ասել է Իտալիայի վարչապետ Պրոդին, Հայաստանը չափազանց փոքր է:

Կուռք մի շինեք....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ